Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանի ապամիջուկայնացման» գործընթացը շատ լավ է ընթանում։ Նա այսպիսի գնահատականը տվել է Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում։
«Իրանի ապամիջուկայնացումը շատ լավ է ընթանում։ Մենք շատ լավ հանդիպումներ ենք ունեցել», – ասել է ամերիկացի առաջնորդը։
«Ինչպես գիտեք, մենք երեք գիշեր շարունակ շատ ուժեղ հարվածներ ենք հասցրել նրանց, բայց ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Ես դա անվանում եմ ապամիջուկայնացում. այն տեղի է ունենում։ Ամեն ինչ լավ է ընթանում», – հավելել է նա։
Աղբյուր՝ AntiFake.am