Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի տակ չէ, ու չկան իր մասով նման գործընթացներ․ Լևոն Քոչարյան
«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի տակ չէ, և նրա մասով նման գործընթացներ չկան»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես է նա գնահատում այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արդեն երկրորդ կամ երրորդ անգամ կալանքի հարց է առաջանում, մինչդեռ Սերժ Սարգսյանի դեպքում նման գործընթաց չկա և քննարկվում է միայն խափանման միջոցի հարցը։
«Ես երբեք չեմ ուրախանում մարդկանց կալանքով, չեմ հրճվում մարդկանց կալանքով, ինչպես ոմանք, հա, կամ միգուցե շատերը։ Այնպես որ ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ, ու նրա մասով նման գործընթաց չկա։ Մնացածը չեմ ուզում մեկնաբանել։ Գիտեք՝ կան տարբեր կարծիքներ։ Անկեղծ՝ չեմ կարծում, որ պիտի ուրախանալ»,- պատասխանեց Լևոն Քոչարյանը։