Բեռնում...
Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին
26-08-2026 19:55 | Կարծիք

Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն սոցիալական իր էջում անդրադարձել է «Պռեգոմեշ փրոդաքշն» ՓԲԸ-ում երեկ իրավապահների խուզարկություններին և Նիկոլ Փաշինյանի՝ «ունեզրկման» մասին հայտարարությանը։

«Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ:

Չեմ ուզում ձեզ ցավակցել ոչ իմ զգացածով, ոչ երեխաներիս զգացածով: Հոգնել եմ ուղղակի. Թերևս՝ այսքանը: Շնորհակալ եմ, որ այսքան շատ սրտացավ մարդ կա:

Երկրի վարչապետը սպառնում է՝ ասելով, որ ունեցվածքից կզրկի ինձ, մեզ, երեխաներիս:

Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում: Ի՞նչ դրանով վախեցնելն անիմաստ է: Աշխատում եմ 7,8 տարեկանից: Ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ:

Իմ փոխարեն ոչ գրում ես, ոչ ստեղծագործում: Միայն քանդում ես ու փչացնում:

Իմ գենը հայկական է: Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ»:

Աղբյուր՝ AntiFake.am