Բեռնում...
Առաջիկա օրերին Կատարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում. Իրանի ԱԳՆ
29-06-2026 22:54 | Լուրեր

Առաջիկա օրերին Կատարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում. Իրանի ԱԳՆ

Իրանը չի ծրագրում առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնել Կատարում։ Դրա մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ իրանական փորձագիտական պատվիրակությունն այս շաբաթ իսկապես կայցելի Դոհա, սակայն նրա աշխատանքը նվիրված է լինելու իրանական ակտիվների ապաշրջափակման հարցերին և ամերիկյան կողմի հետ ուղիղ բանակցությունների հետ կապված չէ։

Բաղային ընդգծել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ի հետ պատվիրակությունների մակարդակով որևէ հանդիպման մասին տեղեկություններ չկան, իսկ ամերիկյան կողմի այցը Կատար կապ չունի իրանցի ներկայացուցիչների ուղևորության հետ։

Ավելի վաղ ԱՄՆ- ու Իրանը հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում է ռազմական հակամարտության ավարտ և մի շարք պայմանավորվածությունների վերականգնում՝ ներառյալ ծովային անվտանգության և Հորմուզի նեղուցում նավագնացության հարցերը։

Աղբյուր՝ AntiFake.am