Բեռնում...
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
29-06-2026 23:07 | Լուրեր

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

Այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը պաշտոնական այցով գտնվում է Աստանայում, ստորագրել են ռազմավարական գործընկերության հաստատման համաձայնագիր։ Այս մասին հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։

Ղազախստանի նախագահը Վրաստանը անվանել է փորձառու և հուսալի գործընկեր, իսկ ռազմավարական գործընկերության հաստատումը որակել որպես պատմական իրադարձություն։