Բեռնում...
«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»
23-06-2026 10:50 | Մամուլի տեսություն

«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Իրանի ու Հայաստանի անվտանգության փորձերի համեմատությունը կարևոր է ռազմավարական մտածողության ու պետական դիմադրողականության կապը հասկանալու համար։ Իրանը, ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշումների պայմաններում, մշակել է հաղթանակի գինը բարձրացնելու ռազմավարություն՝ բազմաշերտ պաշտպանություն, հրթիռային կարողություններ, ապակենտրոն հրամանատարություն, ռազմական արդյունաբերություն, ստորգետնյա ենթակառուցվածքներ և «դիմադրության առանցք»։

Օրաթերթը հիշեցնում է, որ 2016-ի Ապրիլյան պատերազմը ահազանգ էր, սակայն համակարգային վերափոխում չի արվել, իսկ 2020-ը բացահայտեց կառավարման ու պլանավորման խնդիրներ։ Նշվում է նաև, որ Հայաստանը գործել է հիմնականում պաշտպանական տրամաբանությամբ, իսկ Նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանին փոխանցվել են տարածքներ, որոնք ռազմական ուղով դեռևս չէին նրա վերահսկողության տակ։