Բեռնում...
ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ»
29-08-2026 10:38 | Մամուլի տեսություն

ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ ՊՆ-ում նոր պաշտոնան­կություններ են սպասվում՝ «վհուկների որսը» շարունակվում է: Մի կողմից հանրությունը դժգոհ է բանակում տիրող վիճակից եւ մահվան դեպքերի աննախադեպ աճից, մյուս կողմից ՔՊ-ականները դժգոհ են զինվորականներից, համարում են, որ սպայական կազմը լավ չի աշխատել իրենց օգտին: Չնայած հայտնի է, որ ամենամեծ թվով ձայները ՔՊ-ին բերել է բանակը․ սպաները զինծառայողներին շարվեշարան տարել են քվեարկության եւ ստիպել, որ 16-ի օգտին քվեարկեն:

Հիմա իր պաշտոնանկության պահանջներից ուշադրությունը շեղելու, մասամբ ուժեղ նախարար երեւալու համար Պապիկյանը որոշել է մի քանի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկ անել՝ նրանց փոխարինելով երիտասարդ ու վերահսկելի կադրերով: Մեր աղբյուրն ասաց, որ իշխանությունների թիրախում է հայտնվել, օրինակ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը` իջեւանցի Թեմուր Շահնազարյանը, որն առաջիկայում պաշտոնից կհեռանա: