Բեռնում...
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»
30-09-2026 12:22 | Մամուլի տեսություն

Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հանրակրթական դպրոցներում վերջին տարիներին փակցվեց Փաշինյանի սիրելի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Առաջ փակցված էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խոսքը, որը Մեսրոպ Մաշտոցը գրել էր՝ գրերի գյուտից հետո։ Առաջ իմաստուններին հասկանալու եւ կյանքի իմաստն ըմբռնելու համար էին սովորում, հիմա՝ լավ ապրելու։ Իջեւանի դպրոցներում եւս փաշինյանական լոզունգն է փակցված։

Մենք Տավուշի մարզպետին հարցում էինք արել․ «Ո՞ւմ հրահանգով, որ օրենքի որ դրույթով է Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների պատերին փակցվել «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը»։ Մեզ պատասխանել են․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների պատերին «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը փակցվում է նոր կառուցված եւ վերանորոգված դպրոցներում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ»: