Քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, ՏԻՄ ընտրությունների քարոզչությունը համամասնական ընտրություններ անցկացնող համայնքներում կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, մեծամասնականներում՝ հոկտեմբերի 5-ին։
Կուսակցական սկզբունքով ընտրություններ կանցկացվեն Արտաշատ, Արմավիր եւ Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջեւան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում։
Իջեւանում ՔՊ-ի թեկնածուն գործող քաղաքապետ Արթուր Ճաղարյանն է, որի մասին, ըստ «Հրապարակ»-ի, իջեւանցիները պնդում են, թե 5 տարի ոչինչ չի արել, իսկ ընտրություններից առաջ սկսել է վերելակներ փոխել ու շենքերը կոսմետիկ նորոգել։ Ըստ թերթի, նրա կարգախոսն է «Հանուն խաղաղ զարգացման», ընտրված՝ Նիկոլ Փաշինյանի ոճով։