Բեռնում...
Երբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ Կարապետյանը հպարտանում է քրոջ որդով
30-09-2026 12:55 | Կարծիք

Երբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ Կարապետյանը հպարտանում է քրոջ որդով

«Եվրոպայի երիտասարդ գիտնականների 2026-ի մրցույթում քրոջս որդին Հովհաննեսը իր ընկերներ Հայկի և Տիգրանի շահել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» մրցանակը Airify նախագծի համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա մանրամասնել է, որ մրցանակի արժանացած խմբի անդամները եգիպտացորենի կենսազանգվածով ինքնամաքրվող օդի ֆիլտեր են ստացել:

«Երբեմն քեռուն քաշելը վատ բան չի: Բայց երբեմն։ Շնորհակալ ենք «Այբ» դպրոցին լավ կրթության համար»,-գրել է Կարապետյանը։

Աղբյուր՝ AntiFake.am