Բեռնում...
Ընտանեկան բռնությունների թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. «Փաստ»
26-11-2026 12:02 | Մամուլի տեսություն

Ընտանեկան բռնությունների թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. «Փաստ»

«Փաստ»-ի տվյալներով՝ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունն առաջարկում է սահմանել ընտանեկան և կենցաղային բռնության «Թեժ գիծ» ծառայության կարգն ու պայմանները՝ այն ներդաշնակեցնելով գործող աջակցության համակարգին։ Ծառայությունը կապահովի դիմումների ընդունում, առաջնային խորհրդատվություն, իրավիճակի նախնական գնահատում և կապ իրավասու մարմինների հետ։

Նպատակն է ստեղծել անվճար, շուրջօրյա ու համապետական հասանելիությամբ ծառայություն, որը կգործի շաբաթական 7 օր, 24 ժամ և դիմելու հնարավորություն կտա հեռախոսազանգով, վեբկայքով, հավելվածով, էլեկտրոնային փոստով, SMS-ով ու այլ միջոցներով։ Նախատեսվում է նաև անանուն դիմում՝ օրենքով սահմանված բացառություններով։