Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոշում կայացնողները, որոնք փորձում են հանրությանը համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է կամ ստանդարտ:
Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին:
Սա ոչ թե արցախցիների խնդիրն է, այլև հայոց պատմությանը, հայ ժողովրդի ինքնությանն ու արժանապատվությանը հասցվող ծանր հարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»:
Աղբյուր՝ AntiFake.am