Բեռնում...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
27-08-2026 18:36 | Լուրեր

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները վկայում են, որ իշխանության կողմից տրվող ուղղակի ցուցումները վտանգավոր կերպով շարունակում են ներթափանցել իրավական գործընթացների մեջ։

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է գործադիր իշխանության ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն դատական և իրավապահ գործընթացներին։ Իրավական պետությունը սկսվում է այնտեղ, որտեղ արդարադատությունը ոչ թե իշխանության հրահանգների, այլ օրենքի և արդարության անկախ երաշխավորն է։

Աղբյուր՝ AntiFake.am