Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ «խաղաղության օրակարգը» ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության և զարգացման կենսական նախապայման, սակայն խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց։ Առանցքային հարցն է՝ արդյո՞ք հակառակ կողմն էլ ունի խաղաղության իրական ցանկություն։
Ընդգծվում է, որ Ադրբեջանի խաղաղության մասին հռետորաբանությունը հակադրվում է իրական քայլերին, ներառյալ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ինստիտուցիոնալացումը որպես քաղաքական հայեցակարգ։ Այս պայմաններում ցանկացած զիջում չի հաստատում վերջնական համաձայնություն, այլ դառնում է նոր պահանջների մեկնարկային կետ։