Թրամփը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանող օրենք: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։
«Նախագահը ստորագրել է օրենսդրությունը՝ H.R. 5334, Լինդսի Օ. Գրեհեմի 2026 թվականի Ռուսաստան-Իրան պատժամիջոցների մասին օրենքը, որը թույլատրում և ընդլայնում է Ռուսաստանի դեմ սահմանված օրենսդրական պատժամիջոցները, մաքսատուրքերը և արգելքները, ինչպես նաև երկարաձգում է Իրանի դեմ գործող պատժամիջոցները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռիա նովոստին գրում է, որ պատժամիջոցներն ինքնին ուժի մեջ չեն մտնի ավտոմատ կերպով. ամերիկացի առաջնորդը կարող է դրանք կիրառել իր սեփական հայեցողությամբ։
Ըստ սահմանափակումների, նախատեսվում է մինչև 500% սակագին սահմանել Ռուսաստանից ուղղակի ներմուծման և մինչև 100% սակագին՝ Մոսկվայից հինգ խոշորագույն էներգակիրների գնորդների ապրանքների վրա։
Աղբյուր՝ AntiFake.am