Բեռնում...
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
12-09-2026 16:58 | Լուրեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Երևան քաղաքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Սեպտեմբերի 12-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Աղբյուր՝ AntiFake.am