Սերժ Սարգսյանին մերժելով՝ դուք մերժեցիք անվտանգությունը, անկախությունն ու կայունությունը
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ Արցախի անկախության օրը, հիշելուց բացի, պետք է նաև հստակ արձանագրենք, որ այս ամենի նախաձեռնողները, մասնակիցները, աջակիցներն ու օժանդակողները 2018 թվականի ապրիլի 23-ին «մերժեցին Սերժին»՝ խաբելով մարդկանց և համոզելով, թե դրանից հետո ամեն ինչ ավելի լավ է լինելու։
Սակայն իրականում Սերժ Սարգսյանին մերժելով՝ դուք մերժեցիք անվտանգությունը, անկախությունն ու կայունությունը։ 2018 թվականի ապրիլի 23-ին դուք հրաժարվեցիք խաղաղությունից ու պետության անվտանգ ապագայից։ Այս ճշմարտության մասին այսօր պարտավոր ենք ոչ միայն հիշել, այլև բարձրաձայն խոսել։
#H_Danielyan»:
Աղբյուր՝ AntiFake.am