Ռեժիմին չհաջողվեց լռեցնել Antifake-ը
Լրագրող-պատմաբան Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռեժիմին չհաջողվեց լռեցնել Antifake-ը
Ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրը 2025թ. նոյեմբերի 13-ին փաշինյանական ռեժիմը ազատ խոսքի դեմ պայքարի համատեքստում գրոհեց Antifake-ի ուղղությամբ: Ուժայինների խմբերը ներխուժել էին Իմնեմնիմի փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ: Մի խումբ էլ ներխուժել էր Անտիֆեյքի գրասենյակ և առգրավվել ողջ տեխնիկան: Նարեկին, Վազգենին շինծու քրեական գործերով ձերբակալեցին, կալանավորեցին, եռօրյա կալանքի ենթարկվեցի նաև ես: Նպատակը պարզ էր ոչ միայն կալանավորել փոդքասթի հեղինակներին այլև դադարեցնել ընդդիմադիր մեդիահարթակի գործունեությունը: Հետագա ողջ գործընթացը, մեր ողջ պայքարի ճանապարհը հանրության աչքի առջև էր և հետևաբար կարիք չկա նորից նշել՝ ինչերի միջով անցանք: Սակայն այնուամենայնիվ պետք է մի քանի դիտարկում անել: Առաջին՝ այդ հետևողական, համակարգված համառ պայքարի արդյունքում, մեկ տարի անց Antifake-ը շարունակում է իր գործունեությունը, տղաներն էլ վերադարձել են եթեր: Երկրորդ մեկ տարի անց հստակորեն պետք է փաստել, որ ռեժիմը ի հեճուկս իր բոլոր ջանքերի չկարողացավ Antifake-ի գործունեությունը տորպեդահարել, չկարողացավ մեզ կոտրել: Եվ երրորդ՝ մեր համառության, մեր կամքի շնորհիվ ինչպես եղել ենք ռեժիմի կոկորդին փուշ այդպես էլ շարունակում ենք լինել:
Հ. Գ Ազատություն ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին և քաղհալածյալներին»:
Աղբյուր՝ AntiFake.am