Բեռնում...
Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ Պեսկով
30-10-2026 23:44 | Լուրեր

Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է երկու երկրների առաջնորդների նոր հեռախոսազրույցը՝ Պեսկովը նշել է. «Առայժմ՝ ոչ»։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։