Բեռնում...
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
17-09-2026 19:03 | Լուրեր

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Սեպտեմբերի 17-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-18-ին և 21-22-ին կեսօրից հետո, 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամինարևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Աղբյուր՝ AntiFake.am