Նվիրյալների պայքարով ու նահատակությամբ նվաճված անկախությունը շատ արագ փլուզվում է, եթե առաջնորդող գաղափար է դառնում արկածախնդրությունը. Աբրահամյան
Կյանքի ու պատմության փորձությունները ցույց են տվել, որ անկախության ձեռքբերումից շատ ավելի բարդ է դրա պահպանումն ու պաշտպանությունը։
Նվիրյալների պայքարով ու նահատակությամբ նվաճված անկախությունը շատ արագ փլուզվում է, եթե առաջնորդող գաղափար է դառնում արկածախնդրությունը, ստրկամտությունն ու նյութապաշտությունը, գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Անկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը։
Թող որ մենք, մեր սերունդները, արժանի լինենք այն գաղափարին, որը պայքարով, կռվով ու արյունով ժառանգել ենք։
Փառք մեր հերոսներին,
հավերժ փառք անկախության կերտման ճանապարհին նահատակված մեր նվիրյալներին»,-նշել է նա։
Աղբյուր՝ AntiFake.am