Բեռնում...
Լուկաշենկոն փոխել է Բելառուսի զինված ուժերի հատուկ նշանակության հրամանատարությունների ղեկավարներին
22-10-2026 23:56 | Լուրեր

Լուկաշենկոն փոխել է Բելառուսի զինված ուժերի հատուկ նշանակության հրամանատարությունների ղեկավարներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել երկրի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի և օպերատիվ հրամանատարությունների ղեկավար կազմում։ Այս մասին հայտնում է BELTA գործակալությունը։

Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար է նշանակվել գնդապետ Վլադիմիր Սաֆոնովը, իսկ շտաբի պետի՝ հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը ստանձնել է գնդապետ Դմիտրի Վորոշիլովը։

Արևմտյան օպերատիվ հրամանատարության զորքերի հրամանատար է նշանակվել գնդապետ Ալեքսանդր Իլյուկևիչը, որը նախկինում ղեկավարում էր հատուկ գործողությունների ուժերը։ Շտաբի պետի՝ հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Անդրեյ Կրավչենկոն, որն ազատվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

Հյուսիսարևմտյան օպերատիվ հրամանատարության զորքերը կղեկավարի գեներալ-մայոր Ալեքսանդր Լավրենովը, որը նախկինում զբաղեցնում էր Արևմտյան օպերատիվ հրամանատարության շտաբի պետի պաշտոնը։