Բեռնում...
ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ»
02-07-2026 10:41 | Մամուլի տեսություն

ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի օրից ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների վերաբերյալ որոշումը, եւ ընդդիմությունը կհայտարարի մանդատները վերցնելու մասին։ Իշխանական թիմում մեծ հույսեր ունեն, որ ընդդիմադիրների շարքերից մարդագողության արդյունքում լրացուցիչ պատգամավորներ են ունենալու եւ սահմանադրական մեծամասնություն են զավթելու խորհրդարանում: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Սամվել Կարապետյանը լուրջ աշխատանքներ է տարել այս ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը, եւ պատգամավորության այն թեկնածուները, որոնք խոցելի են ու իշխանությունների ճնշումներին չեն դիմանա, ինքնակամ կլքեն ցուցակը։

Երեկ մենք «ուժեղների» ցուցակի 7-րդ համար Մամիկոն Ասլանյանին հարցրինք՝ մտահոգություն չունե՞ք, որ ձեր պատգամավորներին ՔՊ-ն իր կողմը կքաշի: Ասաց․ «Ցանկացած պայքար հղի է անկանխատեսելի հետեւանքներով, հետեւաբար՝ նախաառաջնորդվել, որ կարող է վատ բան լինել կամ չլինել, այնքան էլ ճիշտ չէ։ Համարձակություն ու պատասխանատվություն է պետք դրսեւորել եւ հստակ քայլերով առաջ գնալ, չնայել, թե իշխանությունն ինչ կարող է անել, այլ հստակ գծել մեր անելիքները»։