Բեռնում...
ՔԻՀԿ հատուկ զեկույցը՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման նվազագույն չափ առաջարկող նախագծի վերաբերյալ
24-11-2026 16:13 | Լուրեր

ՔԻՀԿ հատուկ զեկույցը՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման նվազագույն չափ առաջարկող նախագծի վերաբերյալ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հատուկ զեկույց՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման նվազագույն չափ առաջարկող նախագծի վերաբերյալ.

2026թ․ նոյեմբերի 16-ին իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am) հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) հեղինակած նախագիծ, որով նախատեսվում է սահմանել վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համապատասխանաբար 1․000․000 ՀՀ դրամ և 2․000․000 ՀՀ դրամ նվազագույն սահմանաչափեր։

Նախագիծն ուղիղ հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի տևական դիրքորոշմանը և չի բխում արտահայտման ազատության նկատմամբ միջամտություններում համաչափության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունից։ Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում սահմանելու անհրաժեշտության դեպքում դատարանները ստիպված են լինելու կիրառել Հայաստանում միջին աշխատավարձի համապատասխանաբար առնվազն եռապատիկի կամ վեցապատիկի չափով գումար։

Ատահայտման ազատության վաթտարացող վիճակի և համապարփակ հակա-SLAPP օրենսդրության բացակայության պայմաններում նախագծի՝ օրենքի ուժ ստանալու պարագայում արտահայտման ազատությունը կարող է անհամաչափ սահմանափակվել:

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն առաջարկում է չներկայացնել նախագիծը ՀՀ Ազգային Ժողով կամ առկա խմբագրությամբ ներկայացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք ստանալու նպատակով։

Մանրամասները հասանելի են հատուկ զեկույցում

Աղբյուր՝ AntiFake.am