Բեռնում...
Քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը դարձել է իշխանության հիմնական գործիքը․ Տիգրան Աբրահամյան
26-08-2026 15:56 | Կարծիք

Քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը դարձել է իշխանության հիմնական գործիքը․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ գործող իշխանության համար քաղաքական գործիչների և ակտիվ դեմքերի ընտանիքներին թիրախավորելը դարձել է սովորական երևույթ։

Նրա խոսքով՝ իշխանությունը քաղաքական նպատակներով ընտանիքների վրա ճնշում գործադրելու մեթոդը կիրառել է նաև իր գործընկեր Աննա Մկրտչյանի նկատմամբ։ Աբրահամյանը նշել է, որ Մկրտչյանի հորը՝ Արա Մկրտչյանին, արդեն երկրորդ անգամ են կալանավորում։

Աբրահամյանի գնահատմամբ՝ այդ գործողությունների նպատակը Աննա Մկրտչյանի քաղաքական գործունեությանն ու իշխանության հասցեին նրա կոշտ քննադատությանը հակազդելն է։ Նա պնդել է, որ իշխանությունը «հակազդեցության» միջոց է ընտրել կալանավորումը։

«Բարոյականության սահմանները վաղուց հատված են, և, ցավոք, քաղաքական շարժառիթներով ընտանիք մտնելը դարձել է այս իշխանության հիմնական գործիքը»,- գրել է Աբրահամյանը՝ քննադատելով իշխանության վարած քաղաքականությունը։

Աղբյուր՝ AntiFake.am