Բեռնում...
Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել
04-11-2026 17:41 | Կարծիք

Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանությունը՝ ադրբեջանական պահանջները կատարելու և ընդդիմախոսնեին լռեցնելու նպատակով, ձերբակալությունների նոր ալիք է սկսել:

Ակնհայտ է, որ «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ տեղի ունեցող գործողությունները Փաշինյանի անոնսած բռնությունների նոր թատերաշրջանի շրջանակներում են:

Քաղաքական գործիքակազմի բացակայության և խնդիրներն ապօրինաբար լուծելու տրամաբանության ներքո իշխանությունը փորձելու է թուլացնել, չեզոքացնել և խաղից հանել բոլոր այն ուժերին, որոնք իր պատկերացրած հայեցակարգում չեն տեղավորվում»:

Աղբյուր՝ AntiFake.am