Բեռնում...
Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»
02-07-2026 10:27 | Մամուլի տեսություն

Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ ԿԿՀ-ն մերժել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելը՝ նշելով, թե քարոզարշավի ժամանակ վարչապետը արձակուրդում է եղել, իսկ կոշտ հռետորաբանությունը տեղավորվում է քաղաքական խոսքի ազատության սահմաններում։

Թերթի փոխանցմամբ, Չալաբյանն ու «ՀայաՔվե»-ն պարբերաբար դիմումներ են ուղարկել տարբեր պետական կառույցներին՝ փորձելով կանխել ապօրինությունները, սակայն բախվել են դիմադրության, և հետընտրական փուլում Չալաբյանը կալանավորվել է։