Բեռնում...
Հայաստանում ձևավորվել և ամբողջական ուժային կոնսլիդացիայի է բերվել խմբային ավտորիտարիզմի ժամանակակից մոդելը
05-11-2026 14:17 | Կարծիք

Հայաստանում ձևավորվել և ամբողջական ուժային կոնսլիդացիայի է բերվել խմբային ավտորիտարիզմի ժամանակակից մոդելը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ, AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում ձևավորվել և ամբողջական ուժային կոնսլիդացիայի է բերվել խմբային ավտորիտարիզմի ժամանակակից մոդելը: Այսօր Հայաստանում ոչ թե գործում է մեկ անձի բռնի կառավարում այլ ամբողջությամբ խմբային շահերով կաշկանդված, ավտորիտար կառավարման բոլոր առանցքային բաղադրիչները պարունակող, կոնկրետ համակարգային դերակատարներից բաղկացած, հակաժողովրդավարական, օտար երկրի ռազմական/քաղաքական ազդեցության տակ գործող ավտորիտար ռեժիմ: Ռեժիմի խմբային շահերը առաջնորդողը, կամ ռեժիմի պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է, բայց ռեժիմի շարունակականությունը պայմանավորված չէ բացառապես փաշինյանով, ավելին հաճախ փաշինյանի դերակատարումը ռեժիմի գոյատևման հարցում ավելի ցածր է քան դրա առանձին դերակատարներինը: Նմանատիպ ավտորիտար ռեժիմների դեմ պայքարը շատ ավելի բարդ է քան անձիշխանության, ուստի այս պարզ հանգամանքը չընդունելով է պայմանավորված նաև փաշինյանական խմբային ավտորիտարիզմի դեմ պայքարի ձախողումները:

Հ.Գ. Էս թեմայով մի քանի տեսանյութեր ունեմ ավելի հանրամատչելի բացատրություններով, կփորձեմ էսօր դրանցից մեկը տեղադրել կամ առանձին տեսանյութ նկարել դրա մասին»:

Աղբյուր՝ AntiFake.am