Բեռնում...
Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 7-րդ տուրում հայտնի են
23-09-2026 15:55 | Լուրեր

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 7-րդ տուրում հայտնի են

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների ներկայացուցիչները շարունակում են ելույթները Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում տղամարդկանց թիմը կմրցի ԱՄՆ-ի հավաքականի, իսկ կանանց թիմը՝ Ադրբեջանի հավաքականի հետ:

6-րդ տուրից հետո կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում 7-րդն է, իսկ տղամարդկանց թիմը 3-րդն է:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

Աղբյուր՝ AntiFake.am