ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ թմրանյութ օգտագործելը օքեյ ա, իսկ դա հրապարակելը ք՞խ
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ, AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չնայած երեկ «Իմնեմնիմիի» եթերում թեմային անդրադարձել ենք, բայց միևնույն ա դեռ շարունակում եմ ապշել հանրության մի մասի արձագանքից, սա ուղղակի աբսուրդ ա, անհավատալի իրականություն ա, որտեղ մենք ապրում ենք:
Երեխեքի՝ ԵՐԵԽԵՔԻ հետ աշխատող դպրոցի տնօրենի մասնակցությամբ թմրանյութ օգտագործելու տեսանյութ ա հայտնվում համացանցում: Էդ կինը չի հերքում թմրանյութ օգտագործելու փաստը, բայց ասում ա, որ իր նախկին ամուսինն ա դա հրապարակել իրեն «վարկաբեկելու» համար: Դրանից հետո բազմաթիվ ԿԱՆԱՅՔ ու տղամարդիկ, որոնք հաստատ կամ երեխեք ունեն կամ կունենան, մտնում են ու արդարացնում ես կնոջը, գրում են «դու բարձունքում ես», «մենք Ձեր կողքին ենք», «Ձեր ձեռքերում են մեր երեխաների ապագան»: Արա չեմ ուզում հավատամ, որ ես տենց մտածող մարդկամց հետ նույն հայրենիքն ունեմ.... Այսինքն ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ թմրանյութ օգտագործելը օքեյ ա, իսկ դա հրապարակելը ք՞խ:
Հ.Գ. Ընդհանրապես տղամարդկային կամ մարդկային չի կնոջը սպառնալը դրա մասին անգամ խոսք չկա, բայց արա ձեր համար օքեյ ա, որ ձեր/մեր երեխեքի հանրակրթությամբ զբաղվողը պիպետկով ուռի՞»:
Աղբյուր՝ AntiFake.am