Բեռնում...
Մերձավոր Արևելքում «հրադադար»․ երբ ռազմական գործողություններ կան, կրակում են, բայց քիչ, համարյա՝ «աննկատ», անաղմուկ...»
29-07-2026 15:10 | Կարծիք

Մերձավոր Արևելքում «հրադադար»․ երբ ռազմական գործողություններ կան, կրակում են, բայց քիչ, համարյա՝ «աննկատ», անաղմուկ...»

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս գիշեր իրանցիները հարձակվել են Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա, ամերիկացիները հարվածել են Իրաքում գործող իրանամետ խմբավորումներին, «Հեզբոլլահը» Լիբանանում հարձակվել է իսրայելցի զինվորների վրա, իսկ իսրայելական բանակը Գազայում լիկվիդացրել է «Համաս»-ի բարձրաստիճան անդամներից մեկին։

Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»․ երբ ռազմական գործողություններ կան, կրակում են, բայց քիչ, համարյա՝ «աննկատ», անաղմուկ...»։

Աղբյուր՝ AntiFake.am