Բեռնում...
Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
15-09-2026 15:48 | Լուրեր

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարկատեր Մհեր Հովհաննիսյանին պատկանող լավաշի արտադրամասում, որը գտնվում է Բյուրեղավան քաղաքում։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

«Արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը։ Պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։

Արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով։

Սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն։ Չի եղել հանդերձարան անձնակազմի համար»,– նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ մի? ?ոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Աղբյուր՝ AntiFake.am