Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արհեստածին բնույթը։
Լավագույն դեպքում 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին ձևավորված «ադրբեջանական ժողովրդի»՝ համաշխարհային մշակույթին պարգևած միջնադարյան խոշոր գործիչներ են հայտարարվել ոչ միայն բացառապես պարսկերենով ստեղծագործած և Իրանն ու այդ երկրի անցյալը գովերգած Նիզամին և Խաղանին, շիայական իրանական կայսրության հիմնադիր Շահ Իսմայիլը, որը Բաքվի բնակչությանը սրի էր քաշել, միայն արաբերենով և պարսկերենով գրած Բաքուվին, ծննդյան վայրն անհայտ, Սիրիայում մահկանացուն կնքած և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած Նասիմին, Իրաքի Քարբալա քաղաքում ծնված և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած թուրքմենական բայաթ ցեղից սերող Ֆիզուլին։
Այս բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է, ռևիզիոնիստական, ծավալապաշտական և մարդատյաց՝ այդ թվում «պաշտոնական» մշակույթը և պատմությունը»։
Աղբյուր՝ AntiFake.am