Բեռնում...
Արմեն Չարչյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել Telegram-ում
26-10-2026 16:45 | Կարծիք

Արմեն Չարչյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել Telegram-ում

Անվանի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ․

«Հարգելի ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ Telegram հավելվածում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ ու հեռախոսազանգեր են գնում տարբեր հասցեներով, հնչում են մեղադրանքներ, սպառնալիքներ, պահանջներ ու պարտադրանք։

Զեղծարարության զոհ չդառնալու համար խնդրում եմ բոլորին լինել զգոն և ուշադիր, չտրվել սադրանքների, և որևէ կասկածելի զանգի ու նամակի չպատասխանել»։

Աղբյուր՝ AntiFake.am