Բեռնում...
Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
31-10-2026 22:40 | Կարծիք

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Քաղաքական (ու ոչ միայն) բառապաշարում կան բառեր, հասկացություններ, որոնք անհամատեղելի են գործող ռեժիմի հետ:

Նահատակություն, հայրենիք, հող, նվիրում, բարոյականություն, արժեք, ազգային, մարդ և, վերջապես, բանակ:

Գործող վարչախմբի համար այն գործիչները, անհատները, ուժերը, որոնք ասոցացվում են այս ամենի հետ, դառնում են մերժելի, խոցելի և վտանգավոր:
Եթե ինձ հարցնեն, թե ինչն էր առաջին հերթին կապում Սերժ Սարգսյանին ու Վազգեն Սարգսյանին, ապա առաջինը թերևս կասեի՝ բանակը, գաղափարը, մարդկային արժեքները, ազգայինն ու այդպես շարունակ:

Ե՛վ Վազգեն Սարգսյանի՝ նախկինում հնչած ելույթ-կենացներում, և՛ Սերժ Սարգսյանի՝ սպարապետի մասին հնչեցված մտքերում ամեն ինչ կառուցված է նկարագրածս հասկացությունների վրա:
Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով:

Մյուս կողմից՝ զարմացած եմ Սերժ Սարգսյանի դեմ արհեստական լարվածություն հրահրողներից և տարաբնույթ կեղծիքներ կապողներից, որովհետև մինչև հիմա չեն գիտակցել, որ դրա նախաձեռնողներն ու հրահանգողները դրանից ավելի են տուժում, քան Սերժ Սարգսյանը»:

Աղբյուր՝ AntiFake.am