Բեռնում...
Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ, առանց Ձեր կոչումից ու առաքելությունից շեղվելու. Սամվել Կարապետյանը՝ Կաթողիկոսին
21-08-2026 19:41 | Լուրեր

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ, առանց Ձեր կոչումից ու առաքելությունից շեղվելու. Սամվել Կարապետյանը՝ Կաթողիկոսին

Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․

«Վեհափա՛ռ Տեր,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Այս տարին առանձնահատուկ փորձությունների ժամանակաշրջան է դարձել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեզ համար։ Սակայն այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ, առանց չարությանը չարությամբ պատասխանելու, առանց Ձեր կոչումից ու առաքելությունից շեղվելու։

Փորձության պահին է առավել հստակ երևում մարդու հավատքի ուժն ու արժանապատվությունը։ Դուք այդ փորձությունների միջով անցնում եք հանդարտությամբ և հաստատակամությամբ՝ պահպանելով Հայոց Հայրապետի բարձր կոչմանը վայել կեցվածք։

Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի ինքնության, միասնության և հարատևության գլխավոր հենասյուներից մեկը։ Եվ այսօր Եկեղեցու արժանապատվությունն ու անկախությունը պաշտպանելը նշանակում է պաշտպանել մեր հավատը, մեր պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը։

Վստահ եմ՝ ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը։ Մնում են հավատքը, արժանապատվությունը և այն ծառայությունը, որ մարդ մատուցել է իր ժողովրդին ու Եկեղեցուն։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և տոկունություն՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի բարօրություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի և աշխարհասփյուռ հայության։

Թող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես մնա անսասան, իսկ Ձեր ծառայությունը՝ հավատքի, համախմբման և ազգային արժանապատվության օրինակ։
Աստված պահապան Ձեզ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Որդիական խոնարհութեամբ և ջերմությամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

Սամվել Կարապետյան»։

Աղբյուր՝ AntiFake.am