Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Մեր տեղեկություններով, Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը: Ազգային ագրարային համալսարանը 2021-ից ի վեր գույքահարկի գծով պարտավորություններ է կուտակել, որն արդեն կազմում է 900 միլիոն դրամ:
Այդ պարտքը գոյացել է վերջին երկու ռեկտորների պաշտոնավարման ժամանակ` ռեկտորի պարտականությունները 2023թ. դեկտեմբերից կատարում էր Հրաչյա Զաքոյանը, նրանից առաջ Վարդան Ուռուտյանն էր ռեկտորը, որը 2024 թ. հոկտեմբերին, ԿԳՄՍ նախարարի որոշմամբ, ընդգրկվեց հոգաբարձուների խորհրդի կազմում: Գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով։ Դրանք Երեւան, Աբովյան, Վաղարշապատ, Սիսիան, Գյումրի, Վանաձոր, Մեծամոր համայնքներում ունեցած գույքի նկատմամբ պարտավորություններն են: Գույքեր, որ գտնվում են ագրարայինի հաշվեկշռում: