Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ հանդիպման և տարածքային հարցի քննարկման․ Սիբիգա
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է ուղիղ հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել ամենաբարդ ու զգայուն հարցերը, այդ թվում՝ տարածքային խնդիրը։
Այս մասին Սիբիգան ասել է ֆիննական Helsingin Sanomat պարբերականին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի Պուտինի հետ հեռախոսազրույցը համաձայնեցվել է Ուկրաինայի հետ։ Հիմնական ուղերձները եղել են հրադադարի պահանջը և Զելենսկու ու Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկը։