Պուտին․ «Ռուսաստանը դարձել է հացահատիկի արտահանման համաշխարհային առաջատարը»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ 2000-ականների սկզբին Ռուսաստանը դեռ արտերկրից հացահատիկ էր գնում, իսկ այժմ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում դրա արտահանման ծավալներով:
Այս մասին Պուտինը հայտարարել է «Ռուսաստան–Աֆրիկա» գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ռուսաստանցի գյուղատնտեսները պատրաստ են երկրի գյուղատնտեսական տեխնոլոգիաները հարմարեցնել աֆրիկյան երկրների կլիմայական պայմաններին։
Պուտինը նաև հայտարարել է, որ այս պահին փոքր ատոմակայաններ ունի միայն Ռուսաստանը։