Ով է լինելու Փաշինյանի նոր խոսնակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մամուլի նոր խոսնակ կունենա, քանի որ ներկայիս խոսնակ Նազելի Բաղդասարյանը ՔՊ պատգամավորության թեկնածուների կազմում է և տեղափոխվում է խորհրդարան՝ պատգամավորի կարգավիճակով։
Բաղդասարյանը Փաշինյանի խոսնակ է նշանակվել 2023 թվականին՝ ազատվելով Շիրակի մարզպետի պաշտոնից, որտեղ նա գործուղվել էր դարձյալ խորհրդարանից։
Նոր խոսնակը, ըստ որոշ լուրերի, «Քաղպայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղար, 26-ամյա Մելանյա Հարությունյանն է, որը, ի դեպ, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում քայլել է Փաշինյանի հետ, իսկ կառավարությունում կայացած վերջին բրիֆինգի ժամանակ կանգնած էր լրագրողների հետևի շարքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։