Բեռնում...
Վլադիմիր Պուտինը կարող է համաձայնել ավարտել Հատուկ ռազմական գործողությունը (ՀՌԳ) 2027 թվականի կեսերին․ The Atlantic
27-08-2026 20:38 | Լուրեր

Վլադիմիր Պուտինը կարող է համաձայնել ավարտել Հատուկ ռազմական գործողությունը (ՀՌԳ) 2027 թվականի կեսերին․ The Atlantic

The Atlantic պարբերականի աղբյուրների համաձայն՝ Կրեմլի համար առանցքային գործոն կդառնա այն, թե արդյոք Ուկրաինան կկարողանա հաղթահարել ձմեռը և շարունակել հարվածները Ռուսաստանի խորքերը։

Մոսկվայում հաշվի են առնում ԱՄՆ-ի քաղաքական օրացույցը և 2028 թվականի նախագահական սպասվող ընտրությունները։ Կրեմլը մտավախություն ունի, որ Թրամփից հետո Սպիտակ տունը կարող է գլխավորել կոշտ պրոուկրաինական առաջնորդ, ինչի կապակցությամբ պլանավորում է մինչև 2027 թվականի կեսերը՝ սեփական պայմաններով, խաղաղության համաձայնագրեր ամրագրել գործող վարչակազմի հետ։

Պարբերականն այս վերլուծությունը կապում է օգոստոսի 25-ին Մոսկվա կատարած ԿՀՎ տնօրեն Τոն Ռեթքլիֆի (John Ratcliffe) արտահերթ այցի հետ։ Ամսագրի փորձագետները ենթադրում են, որ Ռեթքլիֆն իբր Կրեմլ էր հասցրել Սպիտակ տան նախազգուշացումը՝ Թրամփի անունից, որով պահանջվում էր խուսափել էսկալացիայից և ռազմավարական սպառազինության կիրառումից։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ ՀՌԳ-ն կարող է ավարտվել մեկ օրվա ընթացքում, եթե Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈՒ) վայր դնեն զենքն ու լքեն ռուսական մարզերը։