Իբրահիմով. Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Իրաքին ԱՄՆ ճնշման պատճառով
ԱՄՆ-ն շատ լուրջ ճնշում է գործադրել Սաուդյան Արաբիայի վրա, որպեսզի թագավորությունը հարված հասցնի Իրաքին, սակայն Էր Ռիադում հասկանում են, որ տարածաշրջանում էսկալացիան լավ տեղ չի տանի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դասախոս, Մերձավոր Արևելքի երկրների հարցերով մասնագետ Ֆարխադ Իբրահիմովը։
«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները շատ լուրջ ճնշում են գործադրել Սաուդյան Արաբիայի վրա։ Էր Ռիադը մինչև վերջ փորձում էր ձգձգել Իրանի կամ տարածաշրջանում պրոիրանական ուժերի վերաբերյալ պատասխանը, որովհետև այնտեղ հասկանում են, որ Իրանի դեմ պատերազմը թագավորությանը ոչ մի լավ բան չի տա․ այնուամենայնիվ, ամերիկացիները հենց Սաուդյան Արաբիայից էին որոշակի գործողություններ սպասում», -այս մասին ասել է Իբրահիմովը»։