Բեռնում...
Դավիթը Հայկ Նահապետի սերնդից է ու գնացել է գիտակցված ընտրության՝ ունենալու անկախ, քրիստոնեական եւ ազգային հայրենիք․ Շարմազանով
27-11-2026 20:03 | Կարծիք

Դավիթը Հայկ Նահապետի սերնդից է ու գնացել է գիտակցված ընտրության՝ ունենալու անկախ, քրիստոնեական եւ ազգային հայրենիք․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դավիթ Համբարձումյանը, իմ Դավիթ եղբայրս՝ Հայ է, Տղամարդ է, Մարդ է…

Դավիթը Հայկ Նահապետի սերնդից է ու գնացել է գիտակցված ընտրության՝ ունենալու անկախ, քրիստոնեական եւ ազգային հայրենիք։ Նա իր ժողովրդի ու հայրենիքի արժանի զավակն է։

Դավիթի պայքարն ու ուղին արդար է։

Հազարամյակներ առաջ Դավիթ թագավորն ասում էր. «Ի՞նչ կարող է ինձ անել մարդը,եթե Աստված իմ հետ է»։

Սա էլ է անցնելու։

Երեւի ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը։

Հպարտ եմ քո նման Ընկեր ու կուսակցական զինակից ունենալու համար»։

Աղբյուր՝ AntiFake.am