«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, իր գործով դատական նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել, որոնցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
- Թեպետ սահմանադրության հետ կապված արդեն տվեցիք մեկնաբանություն, բայց այնուամենայնիվ, այս պահին ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, ի՞նչ պետք է անի հասարակությունը, որպեսզի այդ սահմանադրությունը չընդունվի։ Որո՞նք են անելիքները։
- Անելիքները հիմա պիտի լինեն մարդկանց բացատրելը, ասելը, թե ինչքան վատն է այդ նախագիծը, ինչքան մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար։ Այդքան բան։
- Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանն ամեն ամբիոնից ասում է՝ նաև Սերժ Սարգսյանը, մյուս ընդդիմադիրները, նախկին պաշտոնյանները, նախագահները հանցագործ են։ Ձեր արձագանքն անընդհատ կրկնվող այս բառակապակցությանը, որ ձեզ անընդհատ ասում է՝ «հանցագործ են»։
- Երևում է դատարանում՝ ով է հանցագործ, ով է պարտադրում մարդկանց։
- Նաև ասում է՝ «թալանչի», պարոն Սարգսյան, նաև ձեր թիմակիցների հետ կապված։
- Կերևա, թե մեզանից ով է թալանչի։
- Դավիթ Համբարձումյանի հետ կապված դատարանը ի՞նչ որոշում կկայացնի, ըստ Ձեզ։
- Չգիտեմ։