Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության օրվա վերջին տարիների ուղերձների գաղափարական առանցքը.
Անկախությունը մշտապես իր նվիրյալ զավակների կարիքն ունի
2019 | Անկախությունը՝ ինքնության առհավատչյա
«Բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել մեր ազգային արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել այդ արժեքները և փոխանցել հետագա սերունդներին»:
2020 | Պատասխանատվություն սերունդների առջև
«Անկախությանն «ԱՅՈ» ասելը նաև մեծագույն պատասխանատվություն էր հետագա սերունդների առջև, որոնք բարեբախտություն ունեն ժառանգելու ազատ և անկախ պետականություն:
Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են»։
2021 | Չպարտվել ստրկամիտներին
«Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին»:
2022 | Չլքել պետականության պաշտպանության խրամատը
«Այսօր, առավել քան երբևէ, անկախությունն իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի։ Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»։
2024 | Անկախությունը՝ գիտակցված ընտրություն
«Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել:
Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է»։
2025 | Շարունակական պայքարը՝ պետության պաշտպանության միակ ճանապարհ
«Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք:
Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում։ Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը։
Փա՛ռք նրանց, ովքեր հերոսաբար ընկել են ոտքի կանգնեցնելու համար Հայաստանը։
Պատի´վ նրանց, ովքեր աներեր կանգնած են՝ պաշտպանելու պետականությունը։
Աստված պահապա´ն Հայաստանին և հայ ժողովրդին»։