Ադրբեջանցին ցույց տվեց՝ որն է իրենց պատկերացրած «խաղաղություն»-ը հայի հետ. Դավիթ Ֆիդանյան
Լրագրող Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանցին ցույց տվեց՝ որն է իրենց պատկերացրած «խաղաղություն»-ը հայի հետ:
Եվ այսպես փաշինյանական ռեժիմի «խաղաղության» ժամանակ ադրբեջանցի զինվորը հատել է պետական սահմանը, կիլոմետրերով ներխուժել մեր տարածք, հայտնվել Շաքի գյուղում ու կրակել երիտասարդ աղջկա վրա: Տեղի ունեցածի վերաբերյալ մի քանի դիտարկում: Առաջին՝ ի հեճուկս դավաճանական ռեժիմի քարոզչության՝ Հայաստանի սահմանը շարունակում է проходной двор լինել թշնամու համար: Երկրորդ՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու Զինված ուժերը հերթական անգամ չեն կատարել սահմանադրորեն իրենց վերապահված գործառույթները: Եվ ի դեպ վերոգրյալի մասին շաբաթներ առաջ անոնսավորել էր ՔՊ-ական ուսապարկերից Հասմիկ Հակոբյանը, նշելով որ այսպիսի իրավիճակներում չեն կրակելու: Երրորդ, oրեր առաջ պետական դավաճանը հայտարարեց, որ հայերն ու ադրբեջանցիները դարեր ի վեր իբրև թե միմյանց հետ խաղաղա գոյակցել են: Թերևս այսօրվա դեպքով ադրբեջանցին հերթական անգամ ցույց տվեց՝ որն է իրենց պատկերացրած «խաղաղություն»-ը հայի հետ: Եվ չորրորդ երբ թշնամու զինվորը կարողանում է անարգել կերով հատել պետական սահմանը, կիլոմետրերով խորանալ մեր տարածքում, ապա դա ըստ էության խոսում է պետության լուծարման մասին»: