Բեռնում...
Ադրբեջանախոս մի տղամարդ մտել է գյուղի տներից մեկը, վնասել կնոջը՝ նրա 3 երեխաների ներկայությամբ․ 24news.am
01-10-2026 17:06 | Լուրեր

Ադրբեջանախոս մի տղամարդ մտել է գյուղի տներից մեկը, վնասել կնոջը՝ նրա 3 երեխաների ներկայությամբ․ 24news.am

24news.am -ը հայտնում է․ «Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանախոս մի տղամարդ մուտք է գործել գյուղի տներից մեկը, վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ:

«Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնեց գյուղապետը»: