Վեհափառի և եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին
Ի գիտություն մեր զավակների հայտնում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները։
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եպիսկոպոսների իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն և նրանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը՝ դադարեցվի։
Աղբյուր՝ AntiFake.am