Բեռնում...
Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր սպառնալիքներ
29-09-2026 09:44 | Կարծիք

Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր սպառնալիքներ

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ գարշելիության և անբարոյականության այնպիսի մակարդակի է հասել, որ արդեն միջազգային տարբեր կառույցներից և կազմակերպություններից են համապատասխան արձանագրումներ և հրապարակային ուղերձներ հղում։

Որքան էլ այս իշխանությանն օգտագործեն երրորդ երկրների դեմ տարբեր օպերացիաներում, հայկական շահերը սակարկման հանեն այլոց աշխարհաքաղաքական առաջնահերթությունների համար, մեկ է՝ նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում։

Վստահ եմ՝ սրանք էլ այս ամենը գիտեն, սակայն նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր սպառնալիքներ և կենսական վտանգներ»։

Աղբյուր՝ AntiFake.am