Բեռնում...
Սերժ Սարգսյանի նկատմամբ հետապնդում է հարուցվել՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով
25-08-2026 14:09 | Լուրեր

Սերժ Սարգսյանի նկատմամբ հետապնդում է հարուցվել՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու գործով։

Մասնավորապես, դատախազությունից հայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել ևս 8 անձի նկատմամբ, այդ թվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, Որսկանյանի կինն ու երկու դուստրերը:

Աղբյուր՝ AntiFake.am